Արմատներ

Թառահար Արմեն Եգանյանը և իր սրտի նվագարանը․ «Արմատներ»

Արմեն Եգանյանը մեր ժամանակների լավագույն թառահարներից է: Նրա արմատները ձգվում են դեպի Լոռվա չքնաղ Դսեղ, մինչև Դաղեթ Խաչեն, մինչև Արցախի մելիքներ:

Դեռ մանուկ տարիներին հայրը նկատել է նրա երաժշտական հակումները և ուղղորդել դեպի ազգային երաժշտությունը:

Բարեբախտաբար, թե ոչ, այդ տարիներին այն երաժշտական դպրոցում, որտեղ պիտի սովորեր Արմենը, կիթառի դասարան չի լինում, և նա ակամա դառնում է թառի դասարանի աշակերտ, այնուհետև շարունակում կրթությունը երաժշտական ուսումնարանում, ապա կոնսերվատորիայում:

Հաղորդման ընթացքում երաժիշտը կպատմի ոչ միայն իր անցած ստեղծագործական ուղու, այլև իր սրտի նվագարանի՝ հայկական թառի մասին:

Back to top button