Արմատներ

Թովմաս Պողոսյան՝ երգիչ, ուսուցիչ, գործիչ, նվիրյալ․ «Արմատներ»

Ազգային մշակույթի նվիրյալ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում ու ճակատագիր, և Ալաշկերտից գաղթած, երգող գերդաստանի զավակը վաղ թե ուշ պիտի գիտակցեր իր կոչումն ու մտներ ազգային երգի նվիրական ասպարեզ, ընտրեր աշուղական երգն ու դառնար նրա խոնարհ մշակը: Հետո պիտի իր սիրով ու նվիրումով վարակեր ոչ միայն սեփական զավակներին, այլև նրանց, ովքեր նրա սանը, գործընկերն ու հետնորդը լինելու ճանապարհն էին ընտրել:

Թովմաս Պողոսյան: Երգիչը, ուսուցիչը, գործիչը, նվիրյալը: Սրանք նրա մասին ամենահայտնի, ամենապարզ ճշմարտություններն են, իսկ եթե մի քիչ ավելի լուրջ նայենք, ապա առաջին հերթին ավանդական երգեցիկ մշակույթի կրող, որովհետև նման երգող տոհմի զավակ լինել ու մնալ երգին անհաղորդ, ավելի քան դժվար է պատկերացնել։

Սաթենիկ տատի թոռը պիտի ոչ միայն պարզապես երգեր, այլև խորությամբ ընկալեր ու տիրապետեր հայրենի երգն իր ողջ հմայքով, իր բարդությամբ ու մնացած կարևորագույն հատկանիշներով, ապա խոնարհությամբ ընդուներ նրա անխոնջ մշակը դառնալու պատիվն ու ճակատագիրը։

Back to top button