ԿարևորՀասարակություն

«Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին

Նորվեգիայի Թագավորությունը «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին։

«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր»,- ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ 

«Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը»,- գրել  է Ավանեսյանը

Back to top button