ԿարևորՀասարակություն

Ավտովթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է մանրամասներ՝ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարից տուժածների վերաբերյալ։

Ըստ հաղորդգարության՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով հոսպիտալացվել է 13 մարդ։

Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են:

Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Այսօր առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած։

Back to top button