ԿարևորՔաղաքական

Քննարկվել է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հարցը

Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս Իրանի հետ պայմանագիր ստորագրել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին այսօր Երևանում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում:

«Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունը ասել. իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել կրկին այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի առումով, այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»,- հայտարարեց Միրզոյանը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է: Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած առաջին այցն է:

Back to top button