Գերդաստաններ

Ջինսերի սերնդի հայ արվեստագետը՝ նկարիչ Վարուժան Վարդանյան․ «Գերդաստաններ»

Վարուժան Վարդանյանը դեռ մանկուց սիրում էր բոլոր նրանց, ովքեր իրեն նկարչական գունավոր մատիտներ ու վրձիններ էին նվիրում, դժվարանում էր գտնել նկարելու պարագաներ ու նկարում էր որտեղ պատահի։ «Մի անգամ քրոջը՝ Հասմիկին, անգամ գրքի շապիկին է նկարել»,- պատմում է նկարչի դուստր Գոհար Վարդանյանը։

Իր հախուռն ու արտիստիկ բնավորությամբ Վարուժան Վարդանյանը դեռ մանկուց էր աչքի ընկնում։ Իսկ արդեն երիտասարդ Վարուժանը արվեստաբան եղբոր՝ Վարդան Վարդանյանի հետ ուղիղ կես դար առաջ շրջում էր ջինսերով ու ամերիկյան շապիկներով։

Եղբայրների լսած երաժշտությունը զայրացնում էր ծնողներին։ «Սրանք գժվել են ու որոշել են մեզ գժվեցնել, ասում էին պապիկս ու տատիկս»,- հիշում է Գոհարը։

Վարդանյան ընտանիքի պատմության այս և այլ հետաքրքիր դրվագներ կարող եք լսել «Գերդաստան»-ի այս թողարկմանը։

Back to top button