ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը վերլուծվում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը վերլուծվում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ Հայաստանի հանրային ռադիոյին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հերթական կոպիտ դեպքն է արձանագրվել այսօր Մարտակերտ քաղաքի մերձակայքում։ Թիրախավորվել է գյուղատնտեսական աշխատանք կատարող քաղաքացիական անձը», — նշել է Ավանեսյանը:

«Դեպքը մանրամասն վերլուծվում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ` շփման գծի մերձակա տարածքներում անվտանգության հավելյալ միջոցառումների ձեռնարկման և հրադադարի խախտման դեպքերը բացառելու նպատակով»,- հայտնել է մամուլի քարտուղարը:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը:

Back to top button