ԿարևորՀասարակություն

Ընդդիմադիր խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ բերված հարցերն անընդունելի են խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համար: Այս հիմնավորմամբ ընդդիմադիր պատգամավորներն այսօր լքել են ԱԺ նիստերի դահլիճը՝ չմասնակցելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերի քննարկմանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասել է, որ օրակարգ բերված հարցերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

«Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան վիճարկում այս հարցի»,- նշել է նա :

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը ևս հայտարարել է, որ չեն մասնակցելու հարցի քննարկմանը:

Back to top button