ԿարևորՀասարակություն

Շահումով խաղերի գովազդի արգելումը՝ խաղամոլությունը սահմանափակելու միջոց

Կառավարությունը  հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծին: Այս փոփոխություններով գործադիրը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը: Կառավարությունում  կարծում են, որ փոփոխությունները կնվազեցնեն քաղաքացիների՝ մոլախաղերով տարվելու մոլուցքը։  Նրա տվյալներով՝ 2021թ առաջին կիսամյակում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք։

Այսինքն՝ օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք։ Ֆինանսների նախարարությունում ակնկալում են, որ  փոփոխություններով ոչ միայն հավասար պայմաններ կապահովեն, այլև հասարակության խոցելի խմբերին հեռու կպահեն մոլեխաղերով հրապուրվելու վտանգից։

Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում խաղային կախվածությունը տարեցտարի աճում է։ Կառավարությունը կարծում է, որ դրան մեծապես նպաստում են բուքմեյքերական ընկերությունների ամենատարբեր գովազդները։ Այդ պատճառով որոշել է ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հանդեպ կիրառել այն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների նկատմամբ։

Գործադիրում  կարծում է, որ «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայր կստեղծվի ոլորտում, նաև՝ քաղաքացիները մոլախաղերով չեն տարվի։

Օրենքի հիմնավորման համաձայն՝ մինչև 2019 թվականը ինտերնետ շահումով խաղերի գովազդը եղել է արգելված, այդ թվում՝ հեռուստատեսությամբ , ռադիոյով ու համացանցով:2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը։  Արդյունքում՝  2020թ․ համացանցով կատարված խաղադրույքները 2018թ․-ի համեմատ ավելացել են 6, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Ֆինանսների նախարարության ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժնի պետ Լիա Ավետիսյանը։

«Այդ մասին են վկայում նաև Պետական վերահսկողական ծառայության  կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման արդյունքները։ Եվ առաջարկությունը եղել է այն, որ կատարվի համապատասխան փոփոխություն և ներկայացվի նախագիծ, որի համաձայն կսահմանափակվի ինտերնետ շահումով խաղերի գովազը։ Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև խաղատների խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառումը՝ մշակվել է համապատասխան նախագիծը»։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմաններ ՝ ասաց զրուցակիցս։

«Օրենքը ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո իմ կարծիքով հնարավոր կլինի դիտարկել առաջին արդյունքները»։

Ի տարբերություն նախագծի հեղինակ ֆինանսների նախարարության՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը նույնքան լավատես չէ։ Ըստ նրա՝ բուքմեյքերական գործունեությունը շարունակում է մնալ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը։ Նախկին պաշտոնյան վստահ է, որ այս փոփոխությամբ խնդիրը չի լուծվի։ Եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացումներ սահմանել, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ համացանցում գրել է նախկին նախարարը։ Նրա տվյալներով՝ 2021թ առաջին կիսամյակում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք։

Այսինքն՝ օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք։ Ֆինանսների նախարարությունում ակնկալում են, որ  փոփոխություններով ոչ միայն հավասար պայմաններ կապահովեն, այլև հասարակության խոցելի խմբերին հեռու կպահեն մոլեխաղերով հրապուրվելու վտանգից։

Back to top button