ԿարևորՀասարակություն

ՊՇՌ հետազոտության պարտադիր պահանջը չի վերաբերում փաստագրված հակացուցում ունեցողներին և հղի աշխատողներին

ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝  աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ 

Բացառություն.

Պահանջը չի վերաբերում ՝

  • ամբողջական պատվաստված,
  • մեկ դեղաչափ պատվաստված,
  • փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
  • հղիներին։ 

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին: Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։ 

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից։

Back to top button