Հայկական հարցՀասարակություն

Գլխահարկից ազատվելու համար հայերը հաճախ չէին գրանցում երեխայի ծնունդը․ «Հայկական հարց»

Մասնագետների կարծիքով՝ Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական տվյալներում կան որոշակի շեղումներ։ Պատրիարքարանի կամ բանահավաքների անցկացրած մարդահամարի փաստաթղթերում մասնավորապես շեշտվում էր հայկական ծխերի կամ ընտանիքների ու դրանց անդամների թվաքանակը, որը գյուղերում ավելի մեծ էր, քան՝ քաղաքներում։

Նահապետական ընտանիքներ կային Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում։ 20-րդ դարում Թուրքիայում անցկացված ժողովրդագրության պաշտոնական տվյալները ժողովրդագրագետները համեմատության մեջ են դնում հայկական տվյալների հետ, որոնք հարստանում են հուշագիրների, հուշամատյանների, հայրենակցական միությունների պահոցների պարունակած տեղեկատվության շնորհիվ։

Ժամանակին այս առումով գնահատելի աշխատանք են կատարել Կ․ Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի կողմից արևմտահայ գավառ ուղարկված հոգևորականները և հատկապես Գարեգին Սրվանձտյանցը։

Պատրիարքարանի անցկացրած մարդահամարի տվյալները հրատարակվել են Թեոդիկի (Թեոդորոս Լապճինճյան) և սփյուռքահայ պատմաբաններ Ռայմոնդ (Հարություն) Գևորգյանի ու Փոլ Փափաջյանի ջանքերով։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 2-րդ։

Back to top button