ԿարևորՄիջազգային

Սպանվել է Հայիթիի նախագահը

Այս գիշեր իր սեփական տանը սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոյզը: Մարդասպանները ներթափանցել են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենս քաղաքում գտնվող նրա նստավայր, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։

Հայիթիի Առաջին տիկին Մարտինա Մոիզը վիրավորվել է հարձակման հետևանքով և բժշկական օգնություն է ստանում:

53-ամյա Ժովենել Մոիզը իշխանության ղեկին էր 2017-ի փետրվարից: Նա ստանձնել է նախագահի պաշտոնը իր նախորդ Միշել Մարտելիի հրաժարականից հետո:

Սպանություն իրականացնողները, ինչպես նաեւ դրա շարժառիթը դեռ հայտնի չեն։

Back to top button