Մասնագիտություն

Ում դիմել, որպեսզի մաշկի վրա չդողալ. «Մասնագիտություն»

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, ուստի պատահական չէ, որ ժողովրդական ասացվածքում մաշկի մասին շատ է խոսվում։ Բայց մաշկի վրա դողում ենք նաև հենց ուղիղ իմաստով, քանի որ գեղեցիկ մաշկն է նաև մեզ հմայիչ դարձնում։ Ժամանակակից աշխարհում ամեն քայլափոխի բախվում ենք շրջակա միջավայրի անբարենպաստ հետևանքներին. սթրես, քնի պակաս, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, աղտոտված շրջակա միջավայր, հոգեբանական, ֆիզիկական և էմոցիոնալ բազմաթիվ գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են մաշկի առողջության վրա։

Մաշկն ազդանշան հաղորդող և պաշտպանող առաջին օրգանն է և հենց մաշկն է արտացոլում ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը` ահազանգելով այն ամենի մասին, ինչը հաճախ չի երևում: Բժշկության հնագույն ճյուղերից է մաշկաբանությունը: Մաշկաբանը բժիշկ է, որը զբաղվում է մարդու ամենամեծ օրգանի՝ մաշկային ծածկույթի, ինչպես նաև մազերի և եղունգների խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ: Մասնագիտությունը բավականին արդիական է, որովհետև մարդիկ գնալով ավելի հաճախ են բախվում մաշկային տարբեր հիվանդությունների, իսկ երիտասարդ, առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալը յուրաքանչյուրի երազանքն է:

Եվ չպետք է մոռանալ, որ մաշկի առկա յուրաքանչյուր փոփոխության, խնդրի դեպքում ցանկալի է անհապաղ դիմել մաշկաբանին: Զրույց բժիշկ-մաշկաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, ՀՀ առողջապահության փոխնախարարի խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով, Մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Back to top button