ԿարևորՀասարակություն

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` Բաքու չուղարկել պատվիրակություն

Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում  երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքանի հերթական հաղթանակի դեպքում  Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից  զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելու հրաժարումի և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակի բացման անընդունելության։

Բանաձևում մասնավորապես ասվում է.

«Պալատը,

Լսելով քննարկումները,

Արձանագրելով, որ ի խախտումն Լեռնային Ղարաբաղում 2020թ. քառասնօրյա պատերազմում զինադադարի համաձայնության և միջազգային իրավունքի,  

դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում,

որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ։

Ի նկատի ունենալով ռազմաքաղաքական իրավիճակը, կոչ է անում կառավարությանը՝ Բաքու չուղարկել կառավարական պատվիրակություն, այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»։

Back to top button