ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Ռուսաստանը հունիսի 22-ին հանում Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝  կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման  վերաբերյալ որոշումն ընդունվել Է  ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել  մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքները սկսելու պլանների մասին:

Back to top button