Երկրորդ ճակատ

Դու բժիշկ ես և՛ պատերազմում, և՛ հետո. նոյեմբերի 9-ին ես մեկնեցի Կուբաթլու․ «Երկրորդ ճակատ»

Ատամնաբույժ Հայկ Մեհրաբյանը պատերազմի ընթացքում Ստեփանակերտից վիրավորներ էր տեղափոխում Գորիս և Երևան: Ճանապարհը ծանր էր, այդ պատճառով էլ, երբ խոսում են պատերազմի ամենածանր օրվա մասին, դժվարանում է մտաբերել, թե հատկապես որն էր ամենադաժանը:

Հիշում է, որ մի անգամ բեկորային վնասվածքներով զինվոր էին բերել իրենց մոտ: Երբ Հայկը նայում էր տղայի աչքերին, նկատեց, որ մի աչքից արյունախառն արցունք էր իջնում: Սա պատերազմի մնացած բոլոր պատկերների մեջ ամենից դաժանը չէր, բայց ինքը չի կարողանում մոռանալ այդ խորհրդանշական արցունքը:

Զինվորը փրկվել է, միակ մխիթարությունն իր համար դա է: Հայկին պատերազմից հետո էլ են պատերազմ ուղարկել, երբ նոյեմբեր 9-ին գնաց Կուբաթլու օգնելու այնտեղ տեղափոխվող մեր զինվորներին: Մնաց այնտեղ այնքան, մինչև այդ տարածքը դուրս եկավ հայկական վերահսկողությունից:

Back to top button