Բժիշկ Հարություն Ղազարյանը պատերազմ է մեկնել ու նոյեմբերի 12֊ին միայն հետ եկել Արցախից։ Հիշում է, որ սեպտեմբերի 26֊ին ընկերոջ քրոջ հարսանիքին էին պատրաստվում, իսկ ինքը և՛ հարսանիքին էր մասնակցում, և՛ պատերազմի պատրաստվում։
Ամսի 28֊ին կամավորագրվելով հասավ Արցախ։ Արկերի ձայները երբեք սովորական չէին դառնում, սակայն մի անգամ, երբ արցախցի բժիշկը տեսավ երիտասարդ գործընկերոջ վախեցած դեմքը, շտապեց խորհուրդ տալ, թե արկի ձայնը եթե լսում է, ուրեմն հեռու է։ Հարությունն ասում է, որ պատերազմը տալիս է ընկերներ, բայց մարդուց ամեն ինչ վերցնում է։