ԿարևորՄիջազգային

Հայտարարվել են Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը: Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ընտրվել է Իրանի 8-րդ նախագահ:

Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Իրանի 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցել է 28 միլիոն 933 հազար չորս մարդ:

Ընտրողների 48.8 տոկոսն է մասնակցել է ընտրություններին: Սեյեդ Էբրահիմ  Ռեիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17 միլիոն 926 հազար 345  ձայն:

Մոհսեն Ռեզային հավաքել է  3 մլն 412 հազար  712 ձայն,  Աբդոլնասեր Հեմաթին ստացել է ավելի քան 2 մլն 427 հազար 201 ձայն,  Սեյեդ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ստացել է  999 հազար 718  ձայն:

Տես նաև՝ Արդեն հայտնի է Իրանում նախագահական ընտրությունների հաղթողը. Հասան Ռոհանի

Back to top button