Դպրություն

Ի՞նչ փակագծեր է բացում Արևելցու «Աշխարհացույցը» հայոց աշխարհի մասին․ «Դպրություն»

Վարդան Արևելցու «Աշխարհացույցը» ընդգրկում է հայկական աշխարհի նկարագրությունը մինչև 13-րդ դարի 70-ականները։ Բայց այդ նույն «Աշխարհացույցը» հայ պատմագրության քիչ ուսումնասիրած գործերից է։

Լիանա Ավետիսյան

Վարդան Արևելցու այս գործը հետաքրքիր է այն առումով, որ մինչ այդ եղել է միայն մեկ աշխարհացույց` 5- րդ դարում, իսկ դրանից հետո հայկական լեռնաշխարհի մասին համապարփակ աշխարհագրական տեղեկություններ մինչև 13-րդ դարի վերջերը չեն եղել։

Իսկ դրանք կարևոր պատմական շրջան էին մեզ համար` արաբական արշավանքները և «Արմենիա ոստիկանության» ստեղծումը, Հայոց պետականության վերականգնումն ու Բագրատունյաց հարստության հաստատումը, Անի մայրաքաղաքը իր հազար ու մեկ եկեղեցիներով։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Լիանա Ավետիսյանը որոշել է հենց Վարդան Արևելցու «Աշխարհացույցը» դարձնել իր ուսումնասիրության առարկա։ Երիտասարդ պատմաբանի նպատակն է Մատենադարանում կատարված ուսումնասիրությունների շնորհիվ նորովի ներկայացնել աշխարհացույցը:

Back to top button