Դպրություն

Ի՞նչ հմտությունների համար ուսուցիչը պետք է հավելավճար ստանա․ «Դպրություն»

Հանրակրթության ոլորտում հերթական փոփոխությունը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորումը բուռն քննարկումների առիթ է դարձել մանկավարժների շրջանում։

Գրավի՞չ է արդյոք ուսուցչի համար հավելավճար ստանալու հնարավորությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մինչև այժմ ուսուցիչները հնարավորություն ունեին տարակարգեր ստանալ։

Հայաստանում ձևավորվել է ուսուցիչների մի քանի խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի նոր փոփոխությունը մերժելու կամ ընդունելու իր շարժառիթները։

Ուսուցիչների ո՞ր խումբն է լինելու կամավոր ատեստավորման հիմնական շահառուն:Զրույց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Back to top button