ԿարևորՔաղաքական

Հարցը կլուծենք մեր անվտանգության և ռազմավարական գործընկերների հետ. ԱԽ քարտուղարը` ՀԱՊԿ դիմելու մասին

Դեռ ամբողջովին չի հաջողվել ադբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, բանակցություններն ընթանում են: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնակով հարցին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է մտնել Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այսՀարցը կլուծենք մեր անվտանգության և ռազմավարական գործընկերների հետ. ԱԽ քարտուղարը` ՀԱՊԿ դիմելու մասին դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-ասել է Գրիգորյանը:

Back to top button