Հրամանը՝ ապրել

Մահի մասին մտածելու ժամանակ չկար. բուժակի պատերազմը․ «Հրամանը՝ ապրել»

Դեղագործ Արթուր Մարտիրոսյանը Արցախ մեկնելիս չէր պատկերացնում, թե ինչ տեսարանների ականատես պիտի լինի ու մինչև հիմա աչքի առաջից չեն հեռանում վիրավոր զինվորներն ու պատերազմի դաժանությունը: Իր բնորոշմամբ՝ սա մարդկանց պատերազմ չէր, այլ տեխնոլոգիաների պատերազմը՝ մարդու դեմ. տեխնոլոգիաները նրանց կողմից էր, կամային ուժեղ հատկություններով քաջերը՝ մեր:

Արթուրն ասում է, որ պատերազմի ընթացքում այնպիսի գործեր է արել, որ խաղաղ պայմաններում չէր համարձակվի: Օրինակ, բժիշկները հոսպիտալում հարցնում էին՝ ո՞վ է պատրաստ մտնել վիրահատարան և օգնել: Արթուրը պատրաստակամություն էր հայտնում, բայց շեշտում, որ դեղագործ է, հետո արդեն իրեն գտնում վիրահատարանում սպիտակ համազգեստը հագին՝ բժիշկների կողքին կանգնած:

Իր զինակցին ընկերների հետ սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է տարել այնպիսի տեղեր, որտեղից ՄՈԲ-ը հետ էր վերադառնում ու հորդորում չգնալ: Արթուրը մահի մասին չի մտածել. ժամանակ չկար:

Back to top button