Հրամանը՝ ապրել

Երբեմն թվում է, որ ինձ թողել եմ պատերազմի ճանապարհներին․ «Հրամանը՝ ապրել»

Լյուսի Հովակիմյանը բժիշկ դառնալուց առաջ է բժիշկ դարձել: Դեռ դիպլոմը չստացած՝ գործնականում ուսումնասիրեց իր սիրելի ռեանիմացիան, բայց չէր ուզենա, որ դա լիներ պատերազմի գնով:

Տանը ոչ ոք հետ չպահեց Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողուհուն, ընդհակառակը՝ ասացին, որ զգույշ լինի ու լուռ ճանապարհեցին: Լյուսին գնաց Գորիս, սակայն պարզվեց, որ անհրաժեշտ է Ստեփանակերտից վիրավորներ տեղափոխել: Առաջին ռեակցիան շոկային էր՝ տեսնելով վիրավոր զինվորների մեծ հոսքը, տարբեր աստիճանի վնասվածքները։

Հիշում է, որ առաջին պահին մի անկյունում կանգնած՝ անզորությունից չգիտեր ինչ անել: Վիրավորներին տեղափոխելուց հետո մոտ երկու օր մնաց Երևանում ու նորից ճանապարհ ընկավ՝ այդպիսով քսանից ավելի անգամ լինելով Ստեփանակերտում: Պատերազմից հետո փոխվել է ինքը, դավանած արժեքները ու իր համար ամենից կարևորը դարձել է մարդկային կյանքը:

Back to top button