ԿարևորՀասարակություն

Անդերգրաունդ․ 30 տարի՝ թաղելով մահը

Վասիլի Գասպարյանը վաղուց է հասկացել՝ հրաժեշտն անցնում է հողի միջով։ Գերեզմանափոր է արդեն 30 տարի։ Անկախ իր կամքից՝ սեփական կյանքը կապել է ուրիշի ողբերգության հետ․ ամեն օր դեմ առ դեմ հանդիպում է մահվանը։

Վասիլին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայոց ազգային բանակի զինվոր է եղել՝ Աբովյանի Ադանա ջոկատից։ Երկրաշարժը նրանից խլել է հարազատներին, Արցախյան առաջին պատերազմը՝ մարտական ընկերներին, իսկ վերջինը՝ ազգի ջահելներին։ Արցախյան երկրորդ պատերազմի կորուստներն ամենածանրն են ՝ ասում է։

Փորելը վաղուց սովորական է դարձել, աշխատում է չմտածել, թե ում է թաղում ու շարունակում է փորել թվացյալ անտարբերությամբ՝ մտքում ունենալով միայն փոսի լայնությունն ու երկարությունը։

Back to top button