ԿարևորՀասարակություն

Ի՞նչն է հույս տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը կվերանայվի․ԳԱԱ-ում վերլուծում են ամենահակահայկական փաստաթուղթը

Այսօր լրանում է 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: 100 տարի առաջ այս օրը բոլշևիկյան Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի միջև կնքված «Բարեկամության և եղբայրության պայմանագրով» մասնատվեց հայ ժողովրդի պատմական հայրենիքը՝ հայկական կողմին թողնելով այդ հայրենիքի ընդամենը 1/10-րդ մասը:

1921 թվականի Մոսկվայի, ապա Կարսի պայմանագրերով ռուսական կողմը Թուրքիային զիջեց Կարսը և Սուրմալուն, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին: Արդեն հարյուր տարի գործող պայմանագիրը պատմաբանները բնորոշում են ոչ միայն ամենահակահայկական, այլև հակաօրինական պատմական փաստաթղթերից մեկը, որի վերանայման հավանականության հույսը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գոնե, երբևէ չի կորցրել։

Back to top button