ԿարևորՔաղաքական

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի համակարգի արձագանքմանը վերաբերող հարցեր։

Գուտերեշը ողջունել է նաև Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ:

Back to top button