ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020-ի քառորդ եզրափակչից

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչից:

Արագ շախմատի առցանց մրցաշարի այս փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Յան Նեպոմնյաշչին էր: Երկրորդ փուլի բոլոր պարտիաների ընդհանուր արդյունքով Արոնյանը զիջեց 5:2 հաշվով և լքեց հետագա պայքարը:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:  Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:

Back to top button