ԿարևորՀասարակություն

Երբ կլինի լիարժեք հրադադար․ հարցին պատասխանել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում կարող է իրական հրադադար կիրառվել, ասել է․

«Քաղաքակիրթ աշխարհը փորձեց Ադրբեջանին բերել հրադադարի, բայց չստացվեց, որովհետև չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, ինչպես նաև հստակ մատնացուցում, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը։ Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ նաև, ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը»։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ընտրովի, շատ հաճախ՝ գերճշգրիտ զինատեսակներից թիրախավորում է խաղաղ բնակչությունը։

«Չեն կարող գերճշգրիտ զինատեսակներով «պատահական» խոցվել Շուշիի եկեղեցին, Մարտակերտի հոսպիտալը, Ստեփանակերտի ծննդատունը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախը որևէ հատուկ նպատակ չունի Ադրբեջանի խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու։

«Այլ հարց է, որ Արցախի զինանոցում եղած որոշակիորեն հին զինատեսակները կարող են խիտ բնակեցված քաղաքներում շեղում տալ՝ ի տարբերություն ադրբեջանական գերճշգրիտ զինատեսակների»,- նշել է Հովհաննիսյանը։

Back to top button