ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսից մահացել էհամաճարակաբան, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը

Կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը՝ տեղեկացրել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:

Ցավակցում ենք պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button