ԿարևորՔաղաքական

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

«Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչպես նաև մարտերում Մերձավոր Արևելքից ժամանող ահաբեկիչների զանգվածային ներգրավման: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների և հրադադարի շուտափույթ հաստատմանը և ճգնաժամի ապաէսկալացիային ուղղված ձեռնարկվող քայլերի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների գործողությունները:

Back to top button