ԿարևորՀասարակություն

Հրետանավորները դիպուկ կրակով խոցել են 2-3 տասնյակ ավտոմեքենաներով հարձակվել փորձող շարասյունը. ՊՆ ներկայացուցիչ

«Հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում: Առավել թեժ մարտեր են եղել հարավային ուղղությամբ, այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ չեն եղել, որքան նախորդ 2-3 օրերին:

Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում կոնկրետ մոտավորապես 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասել է, որ որոշ ուղղություններում մարտերն այս պահին էլ շարունակվում են:

Ըստ նրա՝ հակառակորդը, որպես կանոն, մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում: Կիրառվել է օդուժ՝ ԱԹՍ-ներ և հրետանային կրակ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե Հայաստանի տարածքում հակաօդային պաշտպանության հարցով ՀԱՊԿ-ին դիմելու են, թե՞ ոչ։

«Այս պահին մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք։ Եվ ընդհնարպաես ես մի քանի անգամ ասել եմ՝ մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մենք ինքներս ենք մեր հողը պաշտպանելու։ Մեզ կարող են օգնել մեր ընկերները, դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Back to top button