ԿարևորՀասարակություն

Դիրքերից տուն եկած տղաները մաքրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Այսօր վաղ առավոտից մարտական գործողություններ են ծավալվել համարյա ողջ առաջնագծում: Ստեփանակերտում երբեմն լսելի են սահմանից եկող հրետանային համազարկերը: Իսկ օրվա երկրոդ կեսին  թշնամին հերթական անգամ հարվածեց մայրաքաղաքին: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով նշանակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն էին. բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը ադրբեջանի մարտավարարության մի մասն է.  գիշերը թիրախում սահմանմերձ բուժհաստատություններն էին: 

Ավերված շենքեր, վառված ավտոմեքենաներ ու իրենց աշխատանքը ռազմական դրության պայմաններում ու արռտակարգ իրավիճակում շարունակող բժիշկներ. այս պատկերն են արձանագրել լրագրողները՝այցելելով հոսպիտալ, որտեղ նաև քաղաքացիական անձիք էին բուժվում:

Օրվա ընթացքում հրթիռահրետանային հարվածի տակ են եղել արցախի մի շարք բանկավայրեր: Չնայած դրան թիկունքային աշխատանքները չեն դադարել:

Փրկարարներն այսօր մաքրում էին Ստեփանակերտը թշնամական ռազմամթերքից: Նախորդ պատերազմներից տարբեր ռազմամթերքի ծանոթ բնակիչներին առավել շատ Սմերչի մնացորդներն են անհանգստացնում: Մետաղյա հսկաները խրված են հենց փողոցների մեջտեղը. Կամո Բաղդասարյանը նման մեկին հայտանբերել է բանջարանոցում:

Փրկարաներն ասում են, որ «Սմերչ»-ի հրթիռների մնացորդները  տեսքից են ահարկու. դրանք ընդամենը կմախքն են. մարտագլխիկները վաղուց արել են իրենց գործը:

Այսօր Շուշիի Ամենափրկիչում աշխույժ աշխատանքներ էին: Առաջնագծից մի քանի ժամով տուն եկած տղաները եկեղեցին մաքրել են ավերակներից:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թվադյանն ասում է՝ տաճարը մեկ անգամ չէ ավերվել. նորից կվերականգնեն. այս օրերին էլ չնայած հրթիռահրետանային հատվածների վտանգին՝ ուխտավորների պակաս չունեն:

Back to top button