ԿարևորՀասարակություն

Նվեր Անանյան․ մտել է հակառակորդի դիրք, զենք ու ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:

«Արիության համար» մեդալով կպարգևատրվի  նաև կապիտան Գարեգին Սարգսյանը՝ ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային-պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար:

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են, ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱՀ պաշտպանության բանակը։

Back to top button