ԿարևորՀասարակություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը, հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»:

Back to top button