ԿարևորՀասարակություն

Վանաձորի հրապարակի շատրվանները վերագործարկվեցին

Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվեցին, հայտնում են Լոռու մարզպետարանից:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տեղադրել։

«Մարզկենտրոնի Հայքի հրապարակի՝ տարածաշրջանում նախադեպը չունեցող շատրվանների կառուցումը հնարավոր է դարձել պետական աջակցության շնորհիվ՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է:

Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջական աջակցություն է ցուցաբերվում սուբվենցիոն ծրագրերի կազմման, հետագայում նաև խիստ վերահսկողություն՝ աշխատանքների իրականացման հարցում»,- ասված է գրառման մեջ:

Back to top button