ԿարևորՀասարակություն

Armenian Look. ստեղծենք հայկական կերպար

Հայաստանում կին Dj լինելու կարծատիպը կոտրած Վակցինան հայտնի է իր առանձնահատուկ  ոճով։ Վակցինան առաջնահերթություն տալիս է հայկական ապրանքանիշերին, թեպետ խոստովանում է, որ Dj-ի հետաքրքիր ոճ ստանալու համար միշտ չէ, որ ստացվում է ուզածը հարմար գնով  գտնել հայկական արտադրանքի խանութներում։

«Փորձում եմ օգտվել հայկական ապրանքանիշերից, սակայն շատ դեպքերում հագուստի, կոշիկի կամ աքսեսուարի գինը անիմաստ բարձր է լինում։ Կարծում եմ, որ գինը պիտի արդարացնի նաև յուրատիպությունը և որակը, որովհետև եթե նույն հագուստը այլ  խանութում կարելի է գտնել 2 անգամ ավելի էժան, իմաստ չունի գնել հայկական խանութից։ Միայն հայկական բռենդ լինելը հերիք չէ հաճախորդ ապահովելու համար։ Եթե տվյալ հայկական արտադրությունը ցուցադրում է օրինակ հագուստ, որը տարբերվող է, հետաքրքիր հայկական լուծումներ ունի, ապա միայն այդ դեպքում պատրաստ եմ, մի քիչ ավելին վճարել»:

«Հայկական տեղական արտադրանքը թանկ չէ և որակով էլ չի զիջում արտասահմանյան հայտնի ապրանքանիշերին, բայց չի գրանցում վաճառքի նույն՝  բարձր ցուցանիշը»,- այս մասին պատմում է Armenian look  նախագծի հեղինակ Մեսրոպ Եսայանը, որին  Մոսկվայում հայկական ծիրանի սպառման հետ կապված խնդիրները ոգեշնչեցին սկսել վաղուց մտածված նախագիծը ՝ստեղծելով մի հարթակ, որտեղ կցուցադրվի բացառապես հայկական տեղական արտադրանք։

«Մոսկվայում ծիրանի հետ կապված դեպքերից հետո հասկացա, որ ժամանակն է իրագործելու վաղուց մտածած նախագիծս։ Ֆեյսբուքում հայտարարություն գրեցի, թիմ հավաքվեց և սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։  Armenian Look –ի նպատակն է ցույց տալ, որ կա հայկական արտադրության ամեն ինչ, ընդ որում որկայալ  և մատչելի, ուղղակի մարդիկ չգիտեն այդ մասին, անգամ արտադրողները, երբ հանդիպում են նկարահանման տաղավարում  զարմանում են, որ այսպիսի օրինակ կոշիկ, ակնոց կամ տաբատ կա հայկական արտադրության, միակ խնդիրը, որ ունեն հայկական ապրանքանիշերը՝ գովազդի բացակայությունն է կամ գոնե դրա ոչ այնքան թիրախային կիրառումը»:

Նախագծի շրջանակներում՝ հայկական կերպարով հանդես գալու առաջարկը շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ մերժել են, առաջարկը ստացավ նաև Dj Վակցինան, որը մասնակցելով նախագծին բացահայտեց հայկական մի շարք նոր բռենդներ, որոնց ապրանքանիշերը հաճելիորեն զարմացրին Dj-ին իրենց գնային հասանելիությամբ և բարձր որակով։

«Կորոնավիրուսի շրջանում  շատ հայ բիզնեսմեններ և անհատ ձեռնարկատերեր խնդրի բախվեցին և ես մտածում էի, որ եթե ունենամ հնարավորություն թեկուզ փոքր ներդրում ունենալու, ապա անպայման բաց չեմ թողնի հնարավորությունը և հենց դրա հետ էր կապված նախագծին մեծ սիրով մասնակցելս։  Նախքան նկարահանման տաղավար գալը ուսումնասիրել եմ բոլոր հայկական բռենդները, ապրանքանիշերը և հաճելիորեն զարմացած էի»:

Հայաստանում վաղուց արդեն հնարավոր է կրել տեղական արտադրության որակյալ և ոճային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ, և հայ սպառողը կարող է ստեղծել հայկական իր կերպարը ՝ լինի դա առօրյա, տոնական, սպորտային, թե` այլ ոճի։

Back to top button