Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ատոմակայանի թիրախավորումը խախտում է միջուկային տաբուն

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

«Ռազմական օպերացիաների ժամանակ քաղաքացիական բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ ոտնահարում է։ Վերջերս Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել ՀՀ տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, ինչն ակնհայտորեն սպառնալիք կարող է համարվել միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։

«Չնայած քաղաքացիական ատոմակայանը թիրախավորելը նույնը չէ, ինչ միջուկային զենք օգտագործելը, սակայն այն խախտում է միջուկային տաբուն եւ վտանգավոր կերպով հատում է կարմիր գիծը: Սա կարող է վերաճել անվերահսկելի էսկալացիայի։ Եթե միջուկային պայթյունի պատճառով լինեն զոհեր, ապա դա կդիտարկվի որպես միջուկային միջոցների օգտագործում, որը չի կարող արդարացվել զսպման քաղաքականությունից բխող եւ ոչ մի պատրվակով», — «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Խաղաղության միջազգային ինստիտուտի խորհրդականների խորհրդի նախագահ, Ավստրիայի զինված ուժերում գիտական հանձնաժողովի ռազմավարական եւ անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ (BMLV), Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Հեյնց Գյարտները։

Նրա խոսքով, ատոմակայանը կարելի է համարել քաղաքացիական օբյեկտ, իսկ քաղաքացիական թիրախների վրա հարձակումն անօրինական է համաձայն 1949 եւ 1977 թվականների Ժնեւյան կոնվենցիաներին կից առաջին արձանագրության: Այդտեղ նշված է, որ քաղաքացիական անձանց հասցված վնասը չի կարող անհամաչափ լինել ուղղակիորեն ռազմական առավելություն ստանալու համար. «Քաղաքացիական ատոմակայանի ոչնչացումը հաստատապես խախտում է համաչափության սկզբունքը: Ատոմակայանը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես «օրինական ռազմական թիրախ»»:

Մանրամասները՝ այստեղ:

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20200723_10&flag=am
Back to top button