ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ադրբեջանի քաղաքական վերնախավին վախեցնում է երկրի բնիկների ընդվզումը

«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում արեւելագետներ Վարուժան Գեղամյանը եւ Արտյոմ Տոնոյանը վերլուծել են սահմանային վերջին սրացումը եւ ՀՀ–ի հարեւան երկրների արձագանքը։ Հուլիսի 12- ին հայ–ադրբեջանական սահմանում սկսված ռազմական գործողությունները վեր հանեցին Ադրբեջանի ներքին խնդիրները, որոնք լռեցվում էին։ Դրանք ռազմական վերնախավում ներքին հակասություններն են, արտաքին քաղաքական դաշտում` լրջագույն խնդիրները, ենթակառուցվածքների անհամատեղելիությունը, կարծում են փորձագետները։

Կստեղծվի՞ արդյոք Թալիշ-Մուղանական Հանրապետություն

Լենքորանում նախատեսված էր կազմակերպել բողոքի ցույց, որին պետք է մասնակցեին նաեւ տարբեր քաղաքներում բնակվող թալիշներ։ Ցույցը ադրբեջանական իշխանությունները կասեցրեցին թալիշ ակտիվիստներին ձերբակալելով։ Հայաստանին էլ մեղադրեցին, որ սահմանային ակտիվացման նպատակը եղել է տեղում ակտիվացնել թալիշներին եւ հռչակել Թալիշ-Մուղանական Հանրապետություն։ Նման մեղադրանքներ նախկինում էլ են եղել։  

Այսօր արդեն ազգային փոքրամասնության երիտասարդ ներկայացուցիչները տիրապետում են քաղաքական նոր տեխնոլոգիաներին ու փորձում ընդվզել ալիեւյան վերնախավի դեմ։

Ինչով է տարբերվում Թուրքիայի այս օրերի հայտարարությունը նախորդներից

1992 թվականի ձեւավորված աշխարհաքաղաքական տաբուն կոտրվեց. Թուրքիան ցանկանում էր Արցախյան հարցի օգտագործել եւ միջամտել տարածաշրջանային զարգացումներին, որը լռեցվեց Ռուսաստանի կողմից։ Մինչեւ այսօր Անկարան իրեն թույլ չէր տվել խոսել նման սպառնալիքների լեզվով։ Սա գլխավոր արձանագրումներից մեկն է, որը դեռ պետք է վերլուծել։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան ուղիղ կմիջամտի հակամարտությանը, քանի որ խոշոր առումով տարածաշրջանում աշխարհաքաղաքան փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այսինքն`Թուրքիային չի կարող է անարգել, առանց կորուստների միջամտել տարածաշրջանի գործերին։ 

Թուրքիայի հայտարարությունները ինչով են պայմանավորված

Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը, ի դեմս Էրդողանի, իրականացնում  է ծավալապաշտական քաղաքականությունը։  Կան մի քանի հարթություններ՝ ներքին լարվածություն, հարեւանների նկատմամբ ռազմամոլական նկրտումները եւ քաղաքական լուրջ հավակնություններ։

Իրանի արձագանքը

Արցախյան հակամարտության հարցում Իրանը մշտապես պահպանել է չեզոքություն, այս անգամ` եւս։ Եվ Թուրքիայի գերակտիվացումը ստիպեց այլ արձագանք եւս լսել Թեհրանից։ Մասնավորապես՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող տելեգրամյան ալիքներով սպառնալից հայտարարություններ եղան Ադրբեջանի նկատմամբ։

Հայկական ԶՈՒ խոսքը՝ Թուրքիային եւ Ադրբեջանին

Հայկական բանակը մի շարք առումներով նոր դաշտ բացեց, մեր դիվանագետներին լայն հնարավորություն տվեց կրկին խոսել հաղթողի դիրքերից։ ՀՀ–ը տարածաշրջանում ապահովում է ոչ միայն սեփական, այլ տարածաշրջանի մյուս երկրների անվտանգությունը։

Back to top button