ԿարևորՄշակույթ

Ճանաչողական հաղորդաշար՝ էջմիածնի պատմաազգագրական թանգարանի մասին

էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ սկսում են ճանաչողական հաղորդաշար, որում կներկայացվեն էջմիածնի պատմաազգագրական թանգարանի ցուցանմուշները, հնագիտական գտածոները, հնարավոր կլինի ծանոթանալ, թե դարեր առաջ ինչպիսի կեցաղով են ապրել տարածաշրջանի բնակիչները, ինչ սովորույթներ են ունեցել, պատմություններ կիլինեն քաղաքի հին վայրերի մասին, կցուցադրվի հին էջմիածինը:

Նկարահանումները կատարվել են այս տարվա փետրվարի 25-ից մարտի 6-ը, տեսանյութերը շուտով կհրապարակվեն:

Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը ստեղծվել է 1964թ.:
Սկզբնական շրջանում նյութերի համալրումը կատարվել է աշակերտների, ուսանողների և հավաքչական աշխատանքների շնորհիվ:
Հնագիտական պեղումները Էջմիածնի տարածաշրջանում սկսվել են դեռ 1962թ.` վաստակաշատ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռաֆիկ Թորոսյանի ղեկավարությամբ:

Հնագիտական պեղումները Ռ. Թորոսյանի ղեկավարությամբ շարունակվել են մինչև 1985թ.: Հայտնաբերված եզակի գտածոները իրենց ուրույն տեղն են գտել պատմաազգագրական թանգարանի սրահներում և պահոցներում:
Այսօր թանգարանում պահպանվում են շուրջ 14 հազ. ցուցանմուշ, որոնցից մոտ 250-ը ներկայացնում են ազգագրության բաժինը: 

Back to top button