ԿարևորՀասարակություն

Վերաքննիչը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկել նոր քննության

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։

Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։

Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության»,- գրել է Ծառուկյանի փաստաբանը։

Back to top button