ԿարևորՀասարակություն

Դեպի համալսարան, նաև՝ ոչ դպրոցից

3 օրում անցկացվել է ընդունելության միասնական տասը քննություն, մնացել են երեքը՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն և ֆիզիկա առարկաները։ Մեկ քննությամբ ԲՈՒՀ ընդունվելը շատերին է գայթակղել, այդ պատճառով էլ այս տարի շատ են տարիքով մեծահասակ դիմորդները։

Այս տարի դպրոցից համալսարան գնացողների կողքին շատ են նաև նրանք, որ դպրոցից չեն գնա  համալսարան. տարիքով դիմորդների քանակն այս տարի անհամեմատ մեծ է. մեկ քննությամբ ԲՈՒՀ ընդունվելը գայթակղել է շատերին, ասում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Ամենամեծ դիմորդը 56 տարեկան է. 1995 թվականից մինչև 1964 թվականին ծնվածների մեջ 184 դիմորդ կա․ «Դրանք այն մարդիկ են, որոնք, ենթադրում ենք, որ որոշել են երկրորդ կամ երրորդ բարձագույն կրթությունն են որոշել ստանալ։Այս տարվա հնարավորությունը փորձում են օգտագործել բարձարագույն կրթություն ստանալու համար»։

Իրավիճակով պայմանավորված մեկ քննությամբ ԲՈՒՀ ընդունվելու դրական ու բացասական կողմերի մասին վերջնական գնահատական տալու համար դեռ շուտ է, բայց մի քանի դրական կետ կա, որ արդեն ոլորտի պատասխանատուները նկատել են․ մեկ առարկա պարապելու արդյունքում դիմորդը և ավելի մանրամասն ու խորությամբ է պատրաստվել, և պատասխանատվությունն է ավելի մեծացել՝ մեկ քննություն–մեկ հնարավորություն սկզբունքից ելնելով․

«Գուցե իսկապես մեկ քննությամբ ընդունվելու հանգամանքը մաղեց, ավելի պատրաստված դիմորդներին բերեց, բայց միաժամանակ հնարավոր է, որ բարձր գնահատական ստացածների մեջ կարիք լինի մյուս կետերը նայելու, մրցույթը գուցե ավելի խիստ լինի»,– ասում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Նույն գնահատականներով ընդունվելիս անվճար տեղերի համար կավելանան մի քանի չափորոշիչներ. Առավելություն կտրվեն այն դիմորդներին, որոնց ոչ քննական առարկաները ավարտական քննությունների ժամանակ ավելի բարձր են եղել։

Եթե այստեղ էլ հավասարություն լինի, կանցնեն հաջորդ ենթակետին. «Մեդալակիր լինելու հանգամանքը, հանրապետական և միջազգային օլիմպիադաներում մասնակցությունը պիտի հաշվի առնվի։ Ատեստատի ամբողջական միջին գնահատականը հաշվի չի առնվելու»։

Այս տարի իրավիճակն իր բնական սրբագրումները թելադրել է, ամփոփել են միայն քննական առաջին օրվա վեց առարկաների գնահատականները․ միջին գնահատականը նախորդ տարվանից 1 միավորով ավելի բարձր են։

Back to top button