ԿարևորՀասարակություն

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30000 դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30000 դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան։ Անցած ամսի եղբայրներից ստանալով նախաձեռնության մասին հաղորդագրությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Առողջապահության նախարարության համակարգմամբ աջակցություն է ցուցաբերել խմբաքանակի փոխադրման կազմակերպչական հարցերին:

Ալեքսանդրը և Գեորգին իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար պաշտպանիչ վահաններ են արտադրում։

«Այժմ նրանք ստեղծել են վահանների սերիական արտադրության սարքավորում և կարողանում են մեծ խմբաքանակներ արտահանել նաև այլ երկրներ: Լսելով հայրիկի խորհուրդը՝ որոշեցին անպայման անվճար խմբաքանակ ուղարկել հայրենիք՝ միանալով կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարին»,- նշված է գրասենյակի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում:

Back to top button