ԿարևորՄշակույթ

Բջնի արգելոցը բարեկարգման խնդիր ունի. ակնկալվում է նաև բարերարների միջամտությունը

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության ղեկավար Արա Թարվերդյանն այցելել է Բջնի համայնք։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտնում է, որ քննարկել են Բջնի արգելոցի բարեկարգումը և Սբ.Գևորգ միանավ բազելիկ եկեղեցու պահպանությանն ուղղված հարցը։

«Արգելոցում ենթակառուցվածքային հարցերի քննարկումից բացի քննարկեցինք Գաղտնուղու վերականգնման հարցը, ինչը էականորեն կբարաձրացնի արգելոցի զբոսաշրջային հնարավորությունները։
Առավել մտահոգիչ է Սբ.Գևերգ եկեղեցու վիճակը։ Այս առումով լուծման ուղիները բավականին դժվար են։
Ակնկալում ենք նաև բարերարների միջամտությունը»,- գրում է նա։

Back to top button