ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ տագնապալի իրավիճակով երկրների ցանկում

BBC-ի ռուսական ծառայությունը` հղում անելով ԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային հայտնում է, որ Հայաստանը հայտնվել է տասը երկների ցանկում, որտեղ «կորոնակոլապսի» միտումներ են նկատվում։

Կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն մեկնաբանել է աշխարհում կորոնավարակի տեմպերի սաստկացումը և նկատել, որ դեպքերի թիվն աշխարհում սկսել է աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո։

Հայաստանից բացի ԱՀԿ-ն միտումը տագնապալի է համարում Ադրբեջանում, Ղրղըզստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Շվեդիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում:

«Վարակի փոխանցման ցուցանիշներն այնքան են աճել, որ եթե չձեռնարկվեն անհետաձգելի քայլեր, այդ երկների առողջապահոական համակարգերը կհայտնվեն կոլապսի երզրին», — ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Կլյուգեի կարծիքով, իրավիճակը հուսադրող չէ նաև Միացյալ Նահանգներում։ Նախօրեին ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ կորոնավիրուսով վարակակիրների թիվն իրականում կարող է տասն անգամ շատ լինել պաշտոնաան թվերից, այսինքն՝ 20 միլիոն հիվանդ։ ԱՄՆ նահանգներում արյան անալիզի արդյունքներ են ի մի բերվել, և հակամարմինների ցուցանիշը թույլ է տալիս այդպիսի եզրակացություններ անել։

Վաշինգտոնից երեկ հյատնել էին, որ այժմ ԱՄՆ-ն նոր բռնկման փուլում է․ վերջին շրջանում հատկապես շատ են երիտասարդ վարակակիրները երկրի հարավային և արևմտյան նահանգներում։ Տեխասն ու Ֆլորիդան վերջին շաբաթներին անընդհատ հակառեկորդներ են սահմանում։

Back to top button