ԿարևորՄշակույթ

Molières 2020. Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական հեղինակավոր թատերական մրցանակաբաշխության հաղթող

«Մոլիեր 2020» ֆրանսիական հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունում, որը երեկ հեռարձակվել է France 2 հեռուստաալիքով,  մեր հայրենակից  Սիմոն Աբգարյանը ճանաչվել է հաղթող և երեք «Մոլիեր»-ի արժանացել:

«Սիմոն Աբգարյանի համար սա մեծ ճանաչում է, որը ցույց տվեց, որ նա ոչ միայն գերազանց դերասան, այլև թատերախմբի ղեկավար և իսկական գրող է»,-գրում է francetvinfo-ն:

Սիմոն Աբգարյանը ծնվել է 1962թ-ին, Փարիզում: 1983-85թթ սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում:

1993թ. կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ, Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ:

2009թ. կերտել է Միսակ Մանուշյանի դերը Ռ.Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմում: Նկարահանվել է նաև «Արարատ» (2002թ.), «Ճշմարտություն Չարլիի մասին» (2002թ.), «Արամ» (2002թ.), «Այո» (2004թ.), «Կազինո Ռոյալ» (2006թ.), «Պերսեպոլիս» (2007թ.), «Օձը» (2007թ.), «Թարգմանություն» (2007թ.), «Շիվա» (2008թ.), «Կատաղություն» (2009թ.), «Թուրքի գլուխ» (2010թ.), «Զարաֆա» (2012թ.), «Մարաթոնի մասնակիցները» (2013թ.), «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհին» (2013թ.), «Սպի» (2014թ.), «Խենթ պատմություն» (2015թ.), «1915» (2015թ.) և այլ ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆիլմերի կրկնօրինակումներ, հանդես եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: 2001թ. «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար ֆրանսիական թատրոնի կողմից արժանացել է մրցանակի:

Back to top button