ԿարևորՔաղաքական

Ինչո՞վ է կարևոր Եվրանեսթի ԽՎ բյուրոյի հայտարարությունը

Ադրբեջանը սովորաբար դժվարությամբ է ստորագրում այն փաստաթղթերի տակ, որտեղ ինքնորոշման իրավունք եզրույթն ամրագրված է բառացիորեն՝ ասում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, բյուրոյի անդամ Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով կառույցի ընդունած հայտարարությանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է եղել ձևակերպումը ոչ միայն այդ ներառել առաջին դրույթով, այլ նաև հայտարարության նախնական տեքստից հանել  ոչ հայանպաստ  ձևակերպումները։

Բանակցություններն, ըստ հայկական պատվիրակության ղեկավարի,  բարդ են եղել ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև ձևով, քանի որ ընթացել են հեռավար։

 «Քանի որ համավարակով պայմանավորված Բյուրոյի նիստը չեղարկվել է, շատ ավելի բարդ էր հեռավար բանակցություններ իրականացնելը, հերթով պատվիրակությունների ղեկավարների հետ խոսելը, երկար հեռախոսազրույցներով բացատրելը, թե ինչու պետք է տեքստում չլինի տարածքային ամբողջականության եզրույթը չհավասարակշռված», –ասում է հայկական պատվիրակության ղեկավարը։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունն այս պահին  կառույցի  պաշտոնական ու համաձայնեցված գործող  փաստաթուղթն է։ Այն սահմանում է ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցության ռազմավարական ուղղությունները:

Գայանե Աբրահամյանի  հետ զրուցել ենք բանակցությունների մանրամասների ու փաստաթղթի կարևորության մասին։

Back to top button