ԿարևորՀասարակություն

Հունիսի 5-ին կազմակերպվել է Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 5-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը:

«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնել է ՀՀ»,- գրված է հայտարարությունում:

Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:

Back to top button