ԿարևորՀասարակություն

Որ դեպքերում է Covid-19-ի բուժումն իրականացվում տանը

Այսուհետ կորոնավիրուսային հիվանդության  ախտանշաներ հայտնաբերելու դեպքում  պացիենտները դիմում են առաջնային օղակին։ Հենց այստեղ էլ որոշելու թեստավորել թե ոչ։ Որ դեպքերում է բուժումն իրականացվում տանը։

Եթե ձեզ մոտ կան Covid 19–ի ախտանշաններ, ապա այսուհետ պետք է դիմեք  առողջության առաջնային օղակ։ Հենց պոլիկլինիկայում են որոշում թեստավորե՞լ պացիենտին, թե՞ ոչ։

ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնար Ղոնյան.  «Այն պահից սկսած, երբ տեսնում են բնակչի մոտ դրական արդյունք, բնակիչը վերցվում է հսկողության  տակ իր բժշկի կողմից ու հեռախոսային կապ հաստատվում պացիենտի ու բժշկի միջև»։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտ Նոնա Փոստոյանը օրվա մեջ մի քանի անգամ  զանգահարում է իր տեղամասում գտնվող այն  հիվանդներին, որոնք վարակված են կորոնավիրուսով ու ինքնամեկուսացվել են։

Բարև Ձեզ, թերապևետ Փոստոյանն է

-Ինչպե՞ս եք ձեզ զգում, ջերմություն ունե՞ք։ Ինքնազգացողությունը ինչպե՞ս է։ Մեկուսացված ես ապրում, ինչպես կարգն է։

-Այո այսօր ջերմություն չունեմ, ու լավ եմ զգում։

Նոնա Փոստոյանն ասում է, որ տնային պայմաններում բուժում անցնում են այն հիվանդները, որոնք ավելի թեթև վիճակում են։ 

«Տնային պայմաններում որոշվում  է ըստ կլինիկական դատողության կիրառման։ Իհարկե, կան որոշ հանգամանքներ, որոնք հաշվի են առնվում հիվանդի տան միջավայրի անվտանգությունը»։

Նոնա Փոստոյանն ասում է, որ տնային կանչերին էլ են արձագանքում։

 «Եթե ասում են, որ կոնտակտավոր են կամ դրական ախտանշանով, բայց առանց սիմպտոմների մարդ կա իր շրջապատում։ Այդ դեպքում պոլիկլինիկայի մեքենայով տեղափոխում են»։

Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվն էլ հատել է 11 հազարի շեմը: 

Back to top button