ԿարևորՍպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ լավագույն ըմբիշների թվում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու Աշխարհի եռակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդգրկվել է 2010-ականների լավագույն ըմբիշների թվում:

«Արթուր Ալեքսանյանը հպարտորեն է ներկայացնում Հայաստանի գույները: Սպիտակ Արջը 2016 թվականին նվաճեց օլիմպիական ոսկին:

Հայ հերոսը 2010-ականներին 3 անգամ դարձել է նաև աշխարհի չեմպիոն՝ վերջինը 2017-ին»,- ասվում է ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում:

Լավագույնների ցանկում են նաև ԱՄՆ-ն ներկայացնող Ադելին Գրեյը, թուրք Թահա Ակգյուլը, Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլին, ռուս Նատալյա Վոռոբյովան, Ռոման Վլասովը և այլք:

Back to top button