ԿարևորՍպորտ

Արոնյանը կմասնակցի այսօր մեկնակող Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի Մագնուս Կարլսենի՝ Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար, իսկ հաղթողը կստանա 45 հազար դոլար:

Մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը:

Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ: Եվս երկու մրցաշար պլանավորվում է անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին:



Back to top button